Ռոնալդո. ԱԱ-2018-ում իմ ֆավորիտը Բրազիլիան է, չէ՞ որ ես բրազիլացի եմ

12:47 12.06.2018

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է աշխարհի 2018 թվականի առաջնությունից ունեցած սպասելիքների մասին և նշել մրցաշարի իր ֆավորիտին.

«Սա առանձնահատուկ մրցաշար է` լավագույն ֆուտբոլիստներով և մարզիչներով:

Գեղեցիկ մրցում է, շատերը լավ շանսեր ունեն: Իմ ֆավորիտը Բրազիլիան է, չէ՞ որ ես բրազիլացի եմ:

Ուժեղ են նաև Իսպանիան և Գերմանիան: Լավն են նաև Արգենտինան և Ֆրանսիան, բայց 2002 թվականից ի վեր այժմ Բրազիլիայի հավաքականի նոր հաղթանակի ժամանակն է»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը:

Հիշեցնենք` ԱԱ-2018-ի խմբային փուլը Բրազիլիայի հավաքականը կսկսի Շվեյցարիայի ընտրանու հետ խաղով (հունիսի 17, Դոնի-Ռոստով): Այնուհետև Տիտեի սաները կմրցեն Կոստա-Ռիկայի (հունիսի 22, Սանկտ-Պետերբուրգ) հետ, իսկ խմբային փուլը կավարտեն Սերբիայի թիմի հետ խաղով (հունիսի 27, Մոսկվա):

Share |

Լրահոս