Սալահը քնած է եղել հյուրանոցում, երբ Կադիրովը նրան խնդրել է իր հետ այցելել ստադիոն

13:23 12.06.2018

Եգիպտոսի հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱԱ-2018-ին Գրոզնիում:

Եգիպտացի ֆուտբոլիստներին արդեն ողջունել է նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

«Associated Press»-ը գրում է, որ Կադիրովը եկել է այն հյուրանոց, որտեղ հանգրվանել է Եգիպտոսի հավաքականը, և խնդրել է «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահին իջնել նախասրահ, այնուհետև նրան առաջարկել է միասին ուղևորել «Ախմատ Արենա»` ներկա գտնվելու հավաքականի մարզմանը:

Ֆուտբոլիստը համաձայնել է, իսկ հետո նախագահի ընկերակցությամբ ներկա է գտնվել մարզմանն ու հանդիպել երկրպագուների հետ: Իրավապաշտպանները սա PR քայլ են համարել Կադիրովի կողմից:

«The New York Times»-ը գրում է` Կադիրովի խորհրդական Տուրկո Դաուդովը պատմել է, որ Սալահը քնած է եղել, երբ նրան արթնացրել և տարել են հավաքականի մարզմ,անը Չեչնիայի նախագահի մեքենայով:

Share |

Լրահոս