Տիագո Սիլվա. Հիանալի կլիներ վերադառնալ Միլան և կարիերաս այնտեղ ավարտել

17:08 12.06.2018

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան խոսել է «Միլան» վերադառնալու հավանականության մասին.

«Միլանը» միշտ կմնա իմ սրտում, ինչպե՞ս կարող եմ մերժել նրանց;

Ապագայի մասին խոսելը հեշտ չէ, բայց ֆուտբոլում երբեք չի կարելի ասել «երբեք»: Ամեն ինչ հնարավոր է:

«Միլան» վերադառնալն ու կարիերաս այնտեղ ավարտելը հիանալի կլիներ:

Գատուզո՞ն. Նա այս պահին «Միլանի» համար իդեալական մարդ է: Ես այդ ակումբի մեծ երկրպագուն եմ և ուշադրությամբ եմ հետևում նրան: Իտալական և եվրոպական ֆուտբոլին պետք է իսկական «Միլանը»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Share |

Լրահոս