Բրիտանացի մրցավարները Ռուսաստան կժամանեն հեծանիվներով

13:55 12.06.2018

Բրիտանացի մրցավարներ Մարտին Ատկինսոնն ու Ջոնաթան Մոսը Ռուսաստանի աշխարհի առաջնությանը կժամանեն զբոսաշրջիկի կարգավիճակով:

«BBC»-ն գրում է, որ մրցավարները բարեգործական ակցիայի կմասնակցեն և Անգլիայից Կալինինգրադ կժամանեն հեծանիվներով:

Այնտեղ մրցավարները ներկա կգտնվեն Անգլիա-Բելգիա խաղին, որը կկայանա հունիսի 28-ին;

Ուղևորությունը 18 օր կտևի, զբոսաշրջիկները կանցնեն Ֆրանսիայով, Բելգիայով, Հոլանդիայով, Գերմանիայով և Լեհաստանով:

Ատկինսոնն ու Մոսն ավելի 2,700 կմ ճանապարհ կհաղթահարեն:

Share |

Լրահոս