Սպիտակում անցկացվել է հայկական կոխ ըմբշամարտի մեծահասակների առաջնությունը

16:37 12.06.2018

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անցկացվել է հայկական կոխ ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը՝ Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության հավաքական թիմերի շուրջ 80 մարզիկների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Ըստ քաշային կարգերի մեծահասակների ՀՀ առաջնության 2018 թվականի չեմպիոններ են դարձել Սուրեն Մելքոնյանը (55 կգ), Արթուր Մանուկյանը (60 կգ), Արտյոմ Ղազարյանը (66 կգ), Սամվել Սարգսյանը (73 կգ), Դավիթ Գրիգորյանը (81 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Միքայել Շահնազարյանը (100 կգ) և Արման Մանուկյանը (100+ կգ):

Առաջնությանը ներկա է գտնվել և հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

Առաջնության արդյունքներով ձևավորված ՀՀ հավաքական թիմը մեր երկիրը կներկայացնի այս տարի անցկացվելիք ԱՊՀ երկրների ազգային մարզաձևերի փառատոնում:

Share |

Լրահոս