Երևան ՖԱ-ն չի պատասխանում թիմի 2 ֆուտբոլիստներին արվող առաջարկներին

14:15 12.06.2018

«Փյունիկի» (ներկայիս՝ «Երևան» ՖԱ) կիսապաշտպաններ Էրիկ Վարդանյանը և Ալիկ Առաքելյանը մի շարք ակումբների հետաքրքրությունների շրջանակում են:

Ֆուտբոլիստներն ունեն առաջարկներ, որոնք ներկայացրել է «Bucket Group Sports Management» գործակալությունը:

Armsport.am-ին հայտնեցին, որ երևանյան ակումբից առաջարկներին չեն պատասխանում:

20-ամյա Էրիկ Վարդանյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում 1 գոլ է խփել, իսկ Ալիկ Առաքելյանը հանդես էր գալիս երիտասարդական հավաքականում: Երկու խաղացողները թիմի առաջատարներից են:

Share |

Լրահոս