Grand Chess Tour. Արոնյանի վստահ մեկնարկը

23:44 12.06.2018

Բելգիայում մեկնարկել է «Grand Chess Tour»-ի առաջին փուլը: Մրցաշարի մասնակիցներն այսօր անցկացրին արագ շախմատի երեք տուրի պարտիաները:

Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Երկրորդ տուրում սպիտակներով հաղթեց Հիկարու Նակամուրային, իսկ երրորդում` սևերով ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ:

Այս պահին Արոնյան ու Կարյակինն ունեն 4-ական միավոր և երկրորդ տեղում են: Առաջատարը Ուեսլի Սոն է` 5 միավորով:

Share |

Լրահոս