L’Equipe. Աթլետիկոն ու Մոնակոն համաձայնեցրել են Լեմարի տրանսֆերը

21:31 12.06.2018

Մադրիդի «Աթլետիկոն» շուտով նոր ֆուտոբլիստ կունենա:

Ինչպես հայտնում է «L’Equipe»-ը «Մոնակոյի» կիսապաշտպան Տոմ Լեմարը օրերս կտեղափոխվի մադրիդյան ակումբ: Կողմերը համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը: Տեղափոխության մանրամասները հայտնի չեն: 

Նախկինում հաղորդվում էր, որ Լեմարի համար մադրիդցիները պատրաստ են վճարել 60 մլն եվրո, սակայն մոնեգասկները ցանկացել են 80 մլն եվրո:

Այս պահին Լեմարը գտնվում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարում, որի հետ պատրաստվում է ԱԱ-2018-ին:

Share |

Լրահոս