Գրիզմանը ասուլիսի ընթացքում հայտարարել է ապագայի վերաբերյալ որոշման մասին

18:08 12.06.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ապագայի վերաբերյալ իր որոշման մասին.

«Ներողություն եմ խնդրում, քանի որ գիտեի, որ մեծ սպասելիքներ ունեիք իմ այսօրվա հայտարարության հետ կապված: Ես որոշում կայացրել եմ, սակայն դրա մասին կհայտարարեմ  աշխարհի առաջնության ավարտից հետո»,- հայտարարել է Գրիզմանն այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք, որ հարձակվողը ընտրություն պետք է կատարի «Աթլետիկոյում» մնալու կամ «Բարսելոնա» տեղափոխվելու շուրջ:

Share |

Լրահոս