Լացիոն պատրաստվում է երկարաձգել Իմոբիլեի պայմանագիրը

22:12 12.06.2018

Ինչպես տեղեկացնում է «Calcionews24.com»-ը, Հռոմի «Լացիոն» նոր պայամանգիր է առաջարկել հարձակվող Չիրո Իմոբիլեին:

Իտալական ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի ռմբարկուին: Ավելին, տեղեկություններ կան, որ «Լացիոն» հրաժարվել է 80 մլն-ով վաճառել Իմոբիլեին: Թե որ ակումբն է ցանկացել գնել իտալացուն, պարզ չէ:

Իմոբիլեի ներկայիս պայմանագիրը հռոմեական թիմի հետ ակտիվ է մինչև 2022 թվականը: Ավելի վաղ Իմոբիլեն հայտարարել էր, որ հստակ չգիտի, թե որտեղ հանդես կգա ապագայում:

Share |

Լրահոս