Մբապեն ժամանակից շուտ ավարտել է Ֆրանսիայի հավաքականի մարզումը

20:15 12.06.2018

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ժամանակից շուտ ավարտել է հավաքականի բաց մարզումը: Այս մասին տեղեկացնում է «Championat»-ը:

Մարզումը կայացել է «Գլեբովեց» ստադիոնում: Հարձակվողը Ադիլ Ռամիի հետ բախումից հետո չի կարողացել շարունակել մարզումը ու լքել է խաղադաշտը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընտրանին ԱԱ-2018-ի առաջին խաղը կանցկացնի հունիսի 16-ին` Ավստրալիայի հետ:

Share |

Լրահոս