Պելեն ներկա չի լինի ԱԱ-2018-ի բացման արարողությանը

17:39 12.06.2018

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահ Ֆերնանդո Սարնին կասկածում է, որ աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կկարողանա մեկնել Մոսկվա ԱԱ-2018-ի բացման արարողությանը մասնակցելու համար:

«Պելեն պետք է թռչեր կիրակի երեկոյան, սակայն վատ ինքնազգացողության պատճառով մնաց Բրազիլիայում: Ես նրա հետ խոսեցի և նա ասաց, որ նա կգնահատի ինքնազգացողությունը երեքշաբթի օրը և որոշում կկայացնի: Սակայն իմ կարծիքով նա ի զորու չի լինի մեկնել Ռուսաստան»,- Սարնիի խոսքերն է մեջբերում «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ երեկ Պելեն պետք է հանդիպեր ռուս ուսանողների հետ, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել:

Share |

Լրահոս