Անդրեյ Տալալաևը գլխավորեց Երևան ՖԱ-ն

18:30 12.06.2018

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը հաջորդ մրցաշրջանից կանվանափոխվի «Երևան», գլխավորել է ռուս հայտնի մարզիչ Անդրեյ Տալալաևը։  Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագիրը նախատեսված է երկու+մեկ տարբերակով։ Ռուս մասնագետը փոխարինել է Արմեն Գյուլբուդաղյանցին, ով ակումբում կաշխատի որպես սպորտային տնօրեն:

Անդրեյ Տալալաևը աշխատել է «Ռոստով», «Վոլգա», «Կուբան» և «Տամբով» թիմերում, մարզել է նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականը։

Share |

Լրահոս