Պաշտոնական. Ռեալը նոր գլխավոր մարզիչ ունի

19:00 12.06.2018

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը;

ԱԱ-2018-ի ավարտից հետո «արքայական» ակումբը կմարզի Խուլեն Լոպետեգին: Այս մասին հայտարարել է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագիրը կկնքվի 3 տարով:

Լոպետեգին փոխարինել է Զինեդին Զիդանին, ով Չեմպիոնների լիգայի երրորդ անընդմեջ հաղթանակից հետո լքեց ակումբը:

Իսպանացի մասնագետը 2016 թվականից գլխավորում է Իսպանիայի հավաքականը: Տարբեր տարիներին նա աշխատել է «Պորտուում», «Ռայո Վալեկանոյում» և Մադրիդի «Ռեալի» պատանեկան տարբեր թիմերում:

Share |

Լրահոս