«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող լիոնել Մեսսիի և Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությունների մասին:
«Մեսսին յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Եթե հաջորդ 15 տարիների ընթացքում տարեկան 50-60 գոլ խփեմ, ապա կարող եք համեմատել Բայց հիմա մի խոսեք Ռոնալդուի կամ Մեսսիի հետ իմ նմանության մասին։ Չեմ ուզում լսել այդ կապի մասին ոչ մի բան։
Ես չեմ ասում, որ չեմ գնահատում ինձ, բայց այդ երկու տղաները դա անում են արդեն 15 տարի։ Դրան հասնելու համար շատ ժամանակ է պահանջվում, բայց ես առաջադիմում եմ և ուզում եմ ամեն տարի բարելավել իմ ցուցանիշները: Եթե ես կարողանամ այդքան գոլ խփել 10 կամ 15 տարի, ապա լավ: Բայց հիմա միայն առաջին քայլերն են», – Ստերլինգի խոսքը մեջբերում Է Daily Mail-ը: