Տուխելը բաց կթողնի Վերատիին

22:58 12.06.2018

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստ է հրաժարվել թիմի հիմնական կիսապաշտպաններից մեկից` Մարկո Վերատիից:

Գերմանացի մասնագետը խնդրել է խաղացողին հետևել կազմվածքին և դիետա պահել, քանի որ կիսապաշտպանն ավելորդ քաշ ունի: Տուխելը նաև ասել է իտալացուն, որ եթե նա չկատարի իր հրահանգները, ապա կարող է նոր թիմ փնտրել: 

Հիշեցնենք, որ Վերատիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Share |

Լրահոս