Արցախի ֆուտբոլիստը կզորակոչվի Հայոց բանակ

11:28 13.06.2018

«Արցախի» ֆուտբոլիստ Արսեն Հարությունյանը արձակուրդից հետո չի միանա թիմին:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ծնունդով արցախցի ֆուտբոլիստն այժմ գտնվում է Արցախում, որտեղ մոտ ժամանակներս կզորակոչվի Հայոց բանակ:

«Արցախի» ողջ անձնակազմը Արսենին մաղթում է բարի ծառայություն և բարի վերադարձ:

Share |

Լրահոս