Արթուր Ալեքսանյանի և մյուս ըմբիշների թիմը դարձել է ֆուտզալի Բիզնես լիգայի չեմպիոն

00:28 13.06.2018

Գյումրիում 3-րդ անգամ անցկացվել է ֆուտզալի Բիզնես լիգան։

Մրցաշարին մասնակցել են են ֆուտզալի սիրողական թիմեր Շիրակի մարզից. այն անցկացվում է «Ֆուտզալ Բիզնես իգայի» Շիրակի մարզի ներկայացուցիչ Արթուր Մելիքյանի նախաձեռնությամբ և Բիզնես լիգայի նախագահ Ռուբեն Նազարեթյանի աջակցությամբ։

8 թիմերի միջև մեկ ամիս տևած պայքարում եզրափակիչ են դուրս եկել «Մանուշյան» և «UWW GYUMRI» թիմերը։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ գործկոմի անդամ, ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։

Ըմբիշների թիմը, որում հանդես են եկել Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Դավիթ Խաչատրյանը, Ռաֆայել Ալեքսանյանը, Գևորգ Գևորգյանը, հաղթել է 11:6 հաշվով։

Հաջորդ մրցաշարը տեղի կունենա աշնանը։️️️️

Share |

Լրահոս