Միլանը Դոնարումային կարող է փոխանակել Մորատայի հետ

10:53 13.06.2018

«Միլանը» մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Ինչպես հայտնում է «Corriere dello Sport»-ը, իտալական ակումբի ղեկավարությունը կարող է դիտարկել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի` «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատայի հետ փոխանակման տարբերակը:

Գործարքի հավանականությունը մեծ է, քանի որ լոնդոնյան ակումբը փոխարինող է փնտրում դարպասապահ Տիբո Կուրտուային:

Այս պահին լոնդոնցիները հակված են «Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեկերին ձեռք բերելու մտքին, սակայն նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Լիվերպուլը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատայի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը»:

 

Share |

Լրահոս