Ֆերնանդո Հիերոն` Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

16:14 13.06.2018

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոն նշանակվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Այսօր հայտնի էր դարձել, որ Խուլեն Լոպետեգին հեռացվել է այդ պաշտոնից: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Լոպետեգին երեկ նշանակվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Լոպետեգիի պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ ուժի մեջ էր մինչև 2020 թվականը:

Հիերոն ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենն էր: Այսօր նա առաջին մարզումը կանցկացնի ազգային հավաքականի հետ:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Պորտուգալիայի հետ Սոչիում հունիսի 15-ին:

Թիմը հունիսի 20-ին կմրցի Իրանի, իսկ հունիսի 25-ին` Մարոկոյի հետ:

Share |

Լրահոս