L’Equipe. Գրիզմանը հակված է Աթլետիկոյում մնալուն

12:30 13.06.2018

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, բայց դեռս չի հայտնի այդ մասին:

«L՛Equipe«-ի տեղեկություններով, ֆրանսացին, ամենայն հավանականությամբ, կմնա «Աթլետիկոյում»:

Գրիզմանը պետք է ընտրություն կատարեր մադրիդյան ակումբի աստղը մնալու կամ «Բարսելոնա» տեղափոխվելու միջև, որտեղ իրեն խաղաժամանակ էին երաշխավորում:

Վստահեցվում է, որ ֆուտբոլիստն «Աթլետիկոյից» կազմն ուժեղացնելու երաշխիքներ է խնդել, որպեսզի ակումբը կարողանա պայքարել լուրջ տիտղոսների համար:

«Աթլետիկոյի» երեկվա տրանսֆերը` «Մոնակոյից» Տոմա Լեմարին ձեռքբերելը, Գրիզմանի աչքերում արդեն իսկ լուրջ քայլ է երևում:

Այս տեղափոխության շնորհիվ «Աթլետիկոյի»` Գրիզմանին թիմում պահելու շանսերը նկատելիորեն մեծացել են, և հիմա նա հակված է հենց այդ տարբերակին:

Share |

Լրահոս