Հենդերսոն. Հնարավոր է, որ Լոպետեգիի հեռանալն Իսպանիայի հավաքականին ավելի ուժեղ կդարձնի

18:27 13.06.2018

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մեկնաբանել է Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունն ԱԱ-2018-ից առաջ:

«Անկեղծ ասած, Լոպետեգիի պաշտոնանկությունն ինձ համար դարձավ շոկ: Երբեք նման բանի մասին չեմ լսել աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: Սակայն իսպանացիները ֆանտաստիկ թիմ ունեն անհավանական ֆուտբոլիստներով:

Հնարավոր է, որ Լոպետեգիի հեռանալը նրանց ավելի ուժեղ կդարձնի»,- Հենդերսոնի խոսքը մեջբերում է Championat.com-ը:

Հիշեցնենք, որ խմբային փուլում Անգլիայի մրցակիցներն են Թունիսը, Պանաման և Բելգիան:

Share |

Լրահոս