Չի բացառվում, որ Լոպետեգին ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ հեռանա Իսպանիայի հավաքականից

12:12 13.06.2018

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լուիս Ռուբիալեսը գոհ չէ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի շուրջ ստեղծված իրավիճակից և նրա` «Ռեալ» տեղափոխվելուց:

«Marca»-ի տեղեկություններով, հարցականի տակ է մարզչի ապագան Իսպանիայի հավաքականում. նրան կարող են հեռացնել ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ;

Ռուբիալեսը կարծում է, որ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Ռեալում» աշխատանքը շարունակելու մասին հայտարարությունը դավաճանություն է:

Հաղորդվում է, որ նա մարզչի հրաժարականն է պահանջել դեռ երեկ` նախքան իր` Կրասնոդար ժամանելը, բայց ֆեդերացիայի մյուս անդամները կարողացել են հանգստացնել նրան:

Այսօր` Երևանի ժամանակով 12:30-ին, Լոպետեգին և Ռուբիալեսը մամուլի ասուլիս են հրավիրել «Կրասնոդարի» բազայում: Հավանական է, որ հայտարարվի մարզչի հրաժարականի մասին:

Հիշեցնենք` «Ռեալը» երեկ հայտարարեց Լոպետեգիի նշանակման մասին: Հաղորդվում էր, որ դա պնդել է մարզիչը` կարծելով, որ չհաստատված շշուկները կարող են վնաս հասցնել թիմին:

Share |

Լրահոս