Մարեյը շարունակում է մարզվել և մտադիր է հաջորդ շաբաթ խաղալ Լոնդոնում

12:47 13.06.2018

Բրիտանացի Էնդի Մարեյը բավականին հաջող կերպով շարունակում է մարզումները, հայտնում է «Daily Mail»-ը:

Մարեյն այս շաբաթ պետք է վերադառնար ATP 250 կատեգորիայի մրցումներին, բայց հրաժարվեց, քանի որ չէր հասցրել մարզավիճակ հավաքել:

Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ Էնդին կմասնակցի ATP 500 կատեգորիայի մրցմանը Լոնդոնում, իսկ հետո հանդես կգա Ուիմբլդոնում:

«Մեծ սաղավարտի» մրցումների լոնդոնյան մրցաշարը կմեկնարկի հուլիսի 2-ին:

Մարեյը Ուիմբլդոն-2017-ից ի վեր պրոֆեսիոնալ մրցաշարի չի մասնակցել և հիմա մարզավիճակ է հավաքում ազդրի վիրահատությունից հետո, որին նա ենթարկվել էր հունվարին:

Share |

Լրահոս