Մխիթարյանն ինքնագրեր կբաժանի Երևանում

10:09 13.06.2018

Հունիսի 16-ին ժամը 12:00-ից մինչև 13:00-ը, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Երևանում կանցկացնի ինքնագրերի բաժանման միջոցառում:

Այն կանցնի Մաշտոցի 24 հասցեում գտնվող Մանկան (Mankan) խանութում, որտեղ վաճառվում են հայ ֆուտբոլիստի անվանական խաղալիքները.

«Շնորհակալ եմ բոլորիդ MICKITOY-ի հաջող թողարկման համար:

Երախտապարտ եմ: Ցանկանալով շնորհակալություն հայտնել ձեր հետաքրքրության համար` հրավիրում եմ միանալ ինձ շաբաթ օրը կայանալիք ինքնագրերի բաժանման միջոցառմանը»,,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում:

Share |

Լրահոս