Մոուրինյուն կանխատեսել է, որ ԱԱ-2018-ի եզրափակչում Մեսսին և Ռոնալդուն 11-մետրանոցներ կիրացնեն

11:51 13.06.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է աշխարհի 2018 թվականի առաջնության իր կանխատեսումներով:

Նրա կարծիքով, տիտղոսի ճակատագիրը կվիճարկեն Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականները, իսկ երրորդ տեղի համար խաղում Բրազիլիան կհաղթի Գերմանիային.

«Դուք հասկանում եք, թե սա ինչ է նշանակում:

Ես չեմ կարող ընտրություն կատարել: Լրացուցիչ ժամանակ, 11-մետրանոց հարվածաշար: 11 ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կկատարի իր հարվածը: Վերջինը կհարվածեն Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը: 

Կկայանա աշխարհի 2014 թվականի առաջնության վրեժը, այդ իսկ պատճառով բրազիլացիները կզբաղեցնեն 3-րդ տեղը»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «RT»-ն:

ԱԱ-2018-ը կկայանա Ռուսաստանի 11 քաղաքների 12 ստադիոններում հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

Share |

Լրահոս