ՊՍԺ-ի 17-ամյա կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել Արսենալ

10:27 13.06.2018

ՊՍԺ-ի կիսապաշտպան Յասին Ադլին մերժել է «Արսենալի» առաջարկը, հայտնում է «Goal.com»-ը:

Լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ով նախկինում գլխավորել է փարիզյան ակումբը, անձամբ է հետաքրքրվել Ֆրանսիայի պատանեկան հավաքականի 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Սակայն, ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն Ադլիին հավաստիացրել է, որ վերջինս ավելի շատ խաղաժամանակ կստանա:  Կիսապաշտպանը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում միայն մեկ հանդիպման է մասնակցել` Ֆրանսիայի առաջնության վերջին տուրի` «Կանի» հետ խաղում (0:0) դաշտում անցկացնելով 8 րոպե:

Share |

Լրահոս