Լուիս Էնրիկեն կամ Միչելը կարող են գլխավորել Իսպանիայի հավաքականն ԱԱ-2018-ից հետո

11:00 13.06.2018

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին փոխարինողի փնտրտուքները, ով ԱԱ-2018-ից հետո կգլխավորի «Ռեալը»:

Դեռևս երկու թեկնածություն է դիտարկվում` «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և Միչելի («Մալագայի» նախկին գլխավոր մարզիչ), գրում է «Sport.es»-ը:

Էնրիկեի թեկնածությունը, ով ավելի վաղ բանակցություններ էր վարում «Չելսիի» և «Արսենալի» հետ, առաջ է քաշել ֆեդերացիայի մարզական տնօրեն Ֆերնանդո Յերոն:

Ընդ որում, վարչության նոր ղեկավար Լուիս Ռուբիալեսը կնախընտրեր նշանակել Միչելին:

Share |

Լրահոս