Պաշտոնական. Աթլետիկոն համաձայնության է հասել Լեմարի տրանսֆերի շուրջ

00:03 13.06.2018

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է, որ սկզբունքային համաձայնության է հասել «Մոնակոյի» հետ, ֆրանսիական ակումբի կիսապաշտպան Տոմա Լեմարի տեղափոխության շուրջ:

Ինչպես հայտնում է, «Աթլետիկոյի» պաշտոնական կայքը, ակումբները մոտակա ժամանակաշրջանում պետք է վերջնական համաձայնության հասնեն: Մադրիդցիները չեն հրապարակել տրանսֆերի գումարի չափը, սակայն ավելի վաղ տեղեկություններ կային, որ 21-ամյա ֆրանսիացու տեղափոխությունը իսպանական ակումբի համար արժեցել է 65 մլն եվրո:

Այս պահին Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում պատրաստվում է մասնակցել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ին:

Share |

Լրահոս