Շիրակի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բանանց

16:30 13.06.2018

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Սոլոմոն Ուդոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սենեգալյան «Ասպիր Ակադեմիայում», բելգիական ԿԱՍ Էուփենում, Երևանի «Ուլիսում» և Գյումրու «Շիրակում»:

«Այստեղ պետք է ամբողջ ուժերս ներդնեմ, որպեսզի նպաստեմ թիմի առաջընթացին, որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնի կոչումը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը՝ «Բանանցի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո: 

Share |

Լրահոս