Չելսին և Յուվենտուսը պայքարում են Աթլետիկոյի պաշտպանի համար

13:41 13.06.2018

ԱԱ-2018-ից հետո տրանսֆերային շուկայում բավականին լուրջ տեղափոխություններ են սպասվում:

«Gianlucadimarzio.com»-ը հայտնում է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Յուվենտուսը»: Երկու ակումբներն էլ արդեն տևական ժամանակ է, ինչ բանակցում են Մոնտենեգրոյի հավաքականի պաշտպանի հետ:

Նշվում է, որ այս պահին առավել հավանական է, որ Սավիչը կտեղափոխվի լոնդոնյան ակումբ:

Հիշեցնենք, որ Սավիչը Մադրիդի «Աթլետիկոյում» է հանդես գալիս 2015 թվականից:

 

Share |

Լրահոս