Ստանիսլավ Չերչեսով. Ռուսաստանի հավաքականը նոր, ավելի թարմ մակարդակի վրա է

15:14 13.06.2018

Ռուսատանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսել է հավաքականի իրավիճակի և ԱԱ-2018-ից սպասելիքների մասին:

«Մենք լավ աշխատեցինք Ավստրիայում: Հավաքականը դուրս է եկել նոր մակարդակի վրա, դա ակնհայտ է: Թուրքիայի հավաքականի դեմ խաղում դրվագներ կային, որտեղ մենք փայլեցինք:

Մարզումները ցույց են տալիս, որ մենք ավելի թարմ տեսք ենք ստացել: Ուրախ ենք, որ Իգնաշևիչը մեզ հետ է: Նա թիմի ոգին է, ով միավորում է թիմը հանդերձարանում և խաղադաշտում:

Մարզչի աշխատանքն այնպիսին է, որ պետք է միշտ ընդունես քննադատությունները: Ես հիմանականում ոչ մի լրատվականի չեմ հետևում, կենտրոնացած եմ թիմի աշխատանքի վրա: Քննադատություններին պետք է նորմալ վերաբերվել, դրանք ժամանակից ֆուտբոլիստի մի մասն են: Եթե հարցնեք՝ գովասանքը ևս քննադատություն է, կպատասխանեմ, այո, պետք է քննադատությունը պոզիտիվ բնույթ կրի: Մենք հարյուր տոկոսով պատրաստ ենք վաղվա հանդիպմանը»,- ասել է Չերչեսովը:

Իսկ լրագրողների հարցին, թե Չերչեսովի բեղերն իրեն հաջողություն բերո՞ւմ են, թե ոչ, ռուս մասնագետը պատասխանել է.

«Ես այնպիսի տպավորություն ունեմ, թե մեկ այլ աշխարհում եմ ապրում:Չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում, բայց եկեք վաղը բոլորս բեղերով գանք ստադիոն՝ Ռուսաստանին երկրպագելու»:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, թե Ռուսաստանի կեսը վաղը նոր կիմանա, որ Աշխարհի առաջնությունը սկսել է: Մենք մեր խաղով կապացուցենք, որ ուժեղ ենք և մեզ կսկսեն աջակցել: Պետք է գործով ապացուցել, որ ուժեղ ես»,- նշել է Չերչեսովը:

Share |

Լրահոս