Բայերի դարպասապահը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Արսենալ

13:21 13.06.2018

Ինչպես հայտնում է «Tribalfootball»-ը, «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:

Նշվում է, որ «զինագործները» 26-ամյա գերմանացու համար պատրաստվում են վճարել 23 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Լենոն կարիերան շարունակելու է «Նապոլիում»:

Օրերս Լևերկուզենի «Բայերի» տնօրեն Ռուդի Ֆելերը հայտարարել էր, որ Լենոն կտեղափոխվի այլ ակում, միայն «Բայերի» թելադրած պայմաններով:

Լենոն 2017 թվականին «Նապոլիից» առաջարկ ստացել էր, սակայն այդ պահին գերմանական ակումբը նրան արժանի փոխարինող չի գտել:

 

Share |

Լրահոս