Պաշտոնական. Լոպետեգին հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

14:12 13.06.2018

Խուլեն Լոպետեգին չի ղեկավարի Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ի ընթացքում:

Կրասնոդարում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Լոպետեգին և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել են հեռացման մասին:

«Մենք ստիպված ենք հրաժարվել գլխավոր մարզչի ծառայություններից: Ցանկանում ենք նրան ամենայն բարիք և հաջողություն»,- նշել է Ռուբիալեսը:

Տեղեկություններ կային, որ Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի պնդմամբ, որոշվել է պահել Լոպետեգիին գլխավոր մարզչի պաշտոնում: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է:

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց այն մասին, որ Լոպետեգին գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»:

Share |

Լրահոս