Նադալ. Ես սովորական տղա եմ, որն անում է անհավանական բաներ

17:50 13.06.2018

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆաել Նադալը խոսել է «Ռոլան Գարոսում» իր հաղթանակի մասին.

«Ես հասարակ տղա եմ, որն անում է անհավանական բաներ: Ժամանակ չունեմ մտածելու, թե ում հետ են ինձ համեմատում: Չեմ ցանկանում յուրահատուկ երևալ, սակայն «Grand Slam»-ի մեկ մրցաշարում 11 անգամ հաղթելն անհավատալի ցուցանիշ է:

Ես աշխատում եմ ամեն օր ու ինձ ավելի վստահ եմ զգում:

Ես Փարիզի 88 հանդիպումներից 86-ում հաղթել եմ: Հաճախ դուրս եմ գալիս կորտ, վստահ չլինելով, որ կհաղթեմ, սակայն հենց դա է հաջողության բանալին»,- Նադալի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս