Հայտնի է, թե որքան գումար է վճարել Ռեալը Լոպետեգիի համար

01:01 13.06.2018

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Խուլին Լոպետեգիի կնքված պայմանագրի մանրամասները:

Այսօր պաշտոնաօպես հայտարարվեց, որ իսպանացին ԱԱ-2018-ից հետո կգլխավորի մադրիդյան ակումբը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կստանա 2 մլն եվրո, քանի որ հենց այդքան է մարզչի հրաժարագինը: Լոպետեգին 4-րդ մարզիչն է, ում համար «Ռեալը» գումար է վճարում:

Մինչև այդ նրանք էին` Ջոն Տոշակը (90 մլն պեսո, 1989 թվական), Մանուել Պելեգրինին (4 մլն եվրո, 2009 թվական), Ժոզե Մոուրինյուն (8 մլն եվրո, 2010 թվական) և Կառլո Անչելոտին (4 մլն եվրո, 2013 թվական)

Share |

Լրահոս