Սալահը մարզվել է Եգիպտոսի հավաքականի ընդհանուր խմբում

18:23 13.06.2018

Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը վերադարձել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին:

«Ահմատ Արենայում» կայացած մարզմանը ֆուտբոլիստը մասնակցել է անհատական ծրագրով: Այս մասին հայտնում է Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նախկինում նշվում էր, որ Սալահը կարող է մասնակցել Ռուսաստանի հետ հանդիպմանը, իսկ Ուրուգվայի հետ մրցավեճին մասնակցությունը հարցականի տակ է:

Share |

Լրահոս