Սաուդյան Արաբիայի ընտրանու ավագ. Ցանկանում ենք դուրս գալ ԱԱ-2018-ի եզրափակիչ

18:49 13.06.2018

Սաուդյան Արաբիայի հավաքականի ավագ Օսամա Հավսավին խոսել է ԱԱ-2018-ից իր սպասելիքների մասին.

«Բոլորս ուրախ ենք, որ մասնակցելու ենք ֆուտբոլային աշխարհի ամենակարևոր մրցաշարին: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկություն ունի հանդես գալու աշխարհի առաջնությունում: Մեր հավաքականին վաղը հաջողություն եմ մաղթում:

Կարծում եմ, որ պարտավոր ենք խաղալ մեր ուժերից առավել ու դուրս գալ հաջորդ փուլ: Դա անհնար չէ: Աշխարհի առաջնությունում կարող է պատահել ամեն ինչ: Մենք մեծ ակնկալիքներ ունենք ու ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ: Անհնարին ոչինչ չկա: Կարծում եմ` մեր ջանքերը կպարգևատրվեն»,- Հավսավիի խոսքերը մեջբերում է «Championat»-ը:

Share |

Լրահոս