Հայտնի է, թե որտեղ կկայանա Մունդիալ-2026-ը

15:17 13.06.2018

Մոսկվայում կայացել է FIFA-ի 68-րդ համաժողովը, որտեղ որոշվել է, թե որտեղ պետք է կայանա ԱԱ-2026-ը:

Ինչպես հայտնում է «ESPN»-ը, 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Կազմակերպության 199 անդամներից այս երկրների միացյալ հայտին կողմ է քվեարկել 134 անդամ:

2026 թվականի առաջնությունն անցկացնելու հայտ էր ներկայացրել նաև Մարոկկոն:

Share |

Լրահոս