Պուտինը հավաքականի հանդիպումից հետո զանգահարել է Չերչեսովին

22:24 14.06.2018

ԱԱ-2018-ի մեկնարկային խաղից հետո, երբ տեղի էր ունենում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի մամուլի ասուլիսը, նրան է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Չերչեսովը դուրս է եկել սենյակից, որպեսզի խոսի երկրի առաջին դեմքի հետ: «Sports.ru»-ն գրում է, որ վերադառնալուց հետո Չերչեսովը ասել է, որ Պուտինը շնորհավորել է նրան, խնդրել բոլոր ֆուտբոլիստներին փոխանցել իր շնորհակալությունը այս խաղի համար:

Վերջում էլ Պուտինը հավելել է՝ շարունակեք այդպես:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը խոշոր՝ 5:0 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի հավաքականին:

Share |

Լրահոս