Արարատի երկու ֆուտբոլիստ փորձաշրջան կանցնի Շվեյցարիայում, մի քանի խաղացող էլ հեռացել է թիմից

13:43 15.06.2018

Երևանի «Արարատի»  երկու ֆուտբոլիստ պատրաստվում է փորձաշրջան անցնել Շվեյցարիայում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմի ավագ Անդրանիկ Քոչարյանը և թիմի պաշտպան Վարդան Արզոյանը մոտ օրերս մեկնելու են Շվեյցարիա՝ տեղի «Ստադ Նիոն» ակումբում փորձաշրջան անցնելու համար:

Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո թիմից հեռացել են Գոռան Օբրադովիչը և Գոռ Պողոսյանը:

Ակումբից հեռացել են նաև «Ալաշկերտից» վարձավճարով տեղափոխված Անդրիա Դրագոևիչը, Ալան Պիրես Դա Գրացան և Օդաիլսոն Սիլվա Կոստան:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Share |

Լրահոս

Loading...