Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» 5:2 հաշվով հաղթել է «Մալյորկային»:
Հանդիպման 43-րդ րոպեին Լուիս Սուարեսը կրնկով գեղեցիկ գոլ է խփել:
Ըստ ուրուգվյցու՝ դա լավագույնն է իր կարիերայում.
«Սա կարիերայիս լավագույն գոլն է: Զգացի, որ անկյունը բարդ է, միակ տարբերակը կրնկով հարվածելն էր:
Վալվերդեն երբեմն ասում է, որ ավելի հեշտ իրավիճակներում վրիպում եմ, իսկ գոլ եմ խփում բարդ պահերին»,- Սուարեսի խոսքն է մեջբերել Marca-ն: