Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են Սամպաոլիի հեռանալը

11:36 22.06.2018

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները չեն ցանկանում, որ հավաքականը շարունակի գլխավորել Խորխե Սամպաոլին, հայտնում է «Toda Pasion»-ը:

Խաղացողները խոսել են Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ և խնդրել, որ ԱԱ-2018-ի 3-րդ տուրի՝ Նիգերիայի դեմ խաղում հավաքականը ուրիշ մարզիչ ղեկավարի: Այդ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 26-ին Սանկտ-Պետերբուրգում:

Սամպաոլիին փոխարինելու ամենահավանական թեկնածուն նրա օգնական Խորխե Բուրուչագան է:

Հիշեցնենք, որ երեկ Խորվաթիայի հավաքականը 3:0 հաշվով հիասքանչ հաղթանակ տոնեց Արգենտինայի ընրանու նկատմամբ: Այդ խաղից հետո Խորվաթիան ապահովեց տեղը փլեյ-օֆում, իսկ Արգենտինան հնարավոր է դուրս մնա ԱԱ-2018-ից խմբային փուլում:

 

 

Share |

Լրահոս