Գանձասար-Կապանը նոր համալրում ունի

16:12 23.06.2018

Հայաստանի նախորդ առաջնության գավաթակիր «Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի:

Ակումբը պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպան Վուկաշին Տոմիչի հետ։ Այս մասին հայտնում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը:

31-ամյա պաշտպանը հանդես է եկել Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնություններում։

Եղել է սերբական «Յագոդինայի» ավագը։ 198 սանտիմետր հասակ ունեցող ֆուտբոլիստը գործում է պաշտպանության կենտրոնում։

Share |

Լրահոս