Ալեքսանդր Կարապետյանի թիմը ԵԼ-ում կմրցի Գաբալայի հետ. ֆուտբոլիստը չի մեկնի Ադրբեջան

14:27 27.06.2018

Լյուքսեմբուրգի «Պրոգրես» ակումբի հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը չի մեկնի Ադրբեջան` Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի` «Գաբալայի» հետ խաղին:

Այս մասին հայտնում է РУСАРМИНФО-ն:

«Կարապետյանը չի մեկնի Ադրբեջան` այդ երկրի և Հայաստանի միջև առկա կոնֆլիկտի պատճառով: ՈւԵՖԱ-ում հաստատել են, որ ոչինչ չեն կարող երաշխավորել:

Այդ իսկ պատճառով մենք պետք է պաշտպանենք մեր ֆուտբոլիստին»,- հայտարարել է «Պրոգրեսի» մարզական տնօրեն Թոմաս Գիլգեմանը «Le Quotidien»-ին տված հարցազրույցում:

Նա նաև հիշեցրել է, որ 2015 թվականին նույն կերպ էր վարվել Դորտմունդի «Բորուսիան», ով թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չէր տարել Ադրբեջան` «Գաբալայի» հետ խաղին:

Նշենք` անձամբ Ալեքսանդր Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է իր թիմի կազմում մեկնել Ադրբեջան:

Share |

Լրահոս

Loading...