Ռոխոն պատմել է, թե Մեսսին իրենց ինչ է ասել ընդմիջմանը

16:45 27.06.2018

Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոն պատմել է, թե ինչի մասին է թիմակիցների հետ զրուցել հարձակվող Լիոնել Մեսսին Նիգերիայի հետ խաղի ընդմիջման ընթացքում:

Հանդիպումն ավարտվել է արգենտինացիների` 2:1 հաշվով հաղթանակով, իսկ վճռորոշ գոլը հեղինակել է հենց Ռոխոն.

«Մեսսին մոտեցավ մեզ և խնդրեց հանգստանալ:

Մենք նյարդային էինք, և այդ խոսքերն օգնեցին մեզ: Անձամբ ես մեծ վստահություն ստացա` սեփական ուժերիս հանդեպ: Մեսսին մեր ավագն է, նա աշխարհի լավագույն ավագն է: Այդպիսի գոլ խփելը զարմանալի էր:

Մեսսին բոլորիս ասաց, որ սա կա՛մ կյանք է, կա՛մ մահ: Մենք կարող էինք նաև պարտվել, բայց Լեոն ամուր կանգնած էր ոտքերի վրա: Նա մեզ ասաց առաջ շարժվել: Նույնիսկ` Խավիեր Մասկերանոյին: Նա բոլորիս հորդորում էր հարձակվել, անկախ ամեն ինչից: Նա իսկապես կարդում էր խաղն ու ռիսկի էր դիմում: Նա իսկական լիդեր է»,- Ռոխոյի խոսքերն է փոխանցում «Triball Football»-ը:

Share |

Լրահոս