Ուիմբլդոն. Հայտնի են Ֆեդերերի ու Նադալի մրցակիցները

19:00 29.06.2018

Լոնդոնում կայացել է թենիսի «Grand Slam»-ի այս տարվա երրորդ մրցաշարի` «Ուիմբլդոնի» վիճակահանությունը:

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը առաջին փուլում կմրցի սերբ Դուշան Լայովիչի հետ: Իսպանացի Ռաֆաել Նադալը, որը մրցաշարի երկրորդ համարն է, ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Դուդի Սելոյի հետ:

Նշենք, որ մրցաշարւ կմեկնարկի հուլիսի 2-ին:

Նախորդ առաջնությունում հաղթղ էր ճանաչվել հենց Ռոջեր Ֆեդերերը:

Share |

Լրահոս

Loading...