ԱԱ-2018-ը նաև առանց Ռոնալդուի. Պորտուգալիան պարտվեց Ուրուգվային (տեսանյութ)

23:55 30.06.2018

Աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչի 2-րդ խաղում մրցեցին Ուրուգվայի և Պորտուգալիայի հավաքականները: Ուրուգվայցիները հաղթեցին 2:1 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց Սուարեսի փոխանցումից հետո Կավանին գլխի դիպուկ հարվածով բացել է հաշիվը:

Երկրորդ կեսի մեկնարկից 10 րոպե անց անկյունայինից փոխանցումից հետո Պեպեն գոլ է խփել՝ հավասարեցնելով հաշիվը:

62-րդ րոպեին Կավանին հիանալի գոլով դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Րոպեներ անց Կավանին վնասվածք է ստացել և փոխարինվել:

Ուրուգվայի հավաքականը քառորդ եզրափակչում մրցելու է Ֆրանսիայի ընտրանու հետ, որը 1/8 եզրափակչում հաղթահարել էր Արգենտինայի արգելքը:

Share |

Լրահոս

Loading...