Բանանցը նոր դարպասապահ ունի

17:28 02.07.2018

Երևանի «Բանանցը» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Առաջիկա մրցաշրջանը վարձակալական հիմունքներով Երևանի «Բանանցում» կանցկացնի ռուսական «Արմավիրի» 19-ամյա դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը:

197 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը Ռուսաստանի քաղաքացի է և հանդիսանում է Արմավիր քաղաքի մանկապատանեկան դպրոցի սան:

Share |

Լրահոս