Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստները մաքրել են հանդերձարանն ու ռուսերեն գրություն թողել

12:44 03.07.2018

Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներն անսովոր կերպով են շնորհակալություն հայտնել ԱԱ-2018-ի կազմակերպիչներին` 1/8 եզրափակչի` Բելգիայի հետ անցկացրած խաղից հետո (2:3):

Խաղից հետո ճապոնացի ֆուտբոլիստներն իրենց հետևից մաքրել են հանդերձարանն ու գրություն թողել, որի վրա ռուսերեն գրված է եղել «спасибо» («շնորհակալություն»):

Հանդերձարանի լուսանկարը հրապարակել է Walsh U. Soccer-ը «Թվիթերում»:

Ավելի վաղ, հիշեցնենք, նման կերպ էին վարվել նաև ճապոնացի երկրպագուներն, ովքեր խաղից հետո կարգի էին բերել տրիբունաները:

Հիշեցնենք` Ճապոնիայի հավաքականը դրամատիկ խաղում պարտվել է Բելգիային 1/8 եզրափակչում` խաղի ընթացքում հաշվի մեջ առաջ լինելով (2:0):

Վճռորոշ գոլը բելգիացիները հեղինակել են հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին: Քառորդ եզրափակչում Բելգիայի հավաքականը կխաղա Բրազիլիայի հետ:

Share |

Լրահոս